ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Երկրների կյանքում ամեն ինչ որոշվում է ուժերի ու շահերի բալանսով

Երկրների կյանքում ամեն ինչ որոշվում է ուժերի ու շահերի բալանսով
10.12.2023 | 13:43

Մեր ամենամեծ քաղաքակրթական սխալը ռուսների ազդեցության ոլորտից դուրս գալն է:

Երկար դարեր քաղաքական ինքնուրույնություն չունենալով և, հետևաբար, բարձր քաղաքականության ոլորտում մեր գիտելիքներն ու հմտությունները կորցնելով, մենք, ռուսների կողմից մասամբ գրավվելուց հետո, ընկանք հակառակ ծայրահեղության մեջ։

Մինչ դա մեր հիմնական մտածմունքն ու ջանքերը ուղղված են եղել գոյությունը մի կերպ պահպանելուն, իսկ ռուսների կողմից գրավվելուց հետո մենք այդ իմաստով եղել ենք լրիվ ապահովության մեջ, որի համար որևէ պատասխանատվություն չենք ունեցել։

Այս վերջին հանգամանքը, քաղաքակրթական և գոյության պայքարի իմաստով, մեզ ավելի անպիտան է դարձրել, մոռացել ենք, որ մեզ մենք ինքներս պետք է պաշտպանենք։

Մի կողմից, մենք մոռացել ենք, թե ժամանակին ինչպես էինք Օշականի կողմից հարձակվող ռուսական զորքին Էջմիածնի կողմից ընդառաջ վազում, որ վայրկյան առաջ հայտնվենք նրանց իշխանության տակ, և դեռ կազակներն էլ գոռում էին, թե «մի վախեցեք, մի վախեցեք», մյուս կողմից էլ, վաղուց արդեն անկախ լինելով, դարձյալ կարծում ենք, թե նրանք էլի պետք է ապահովեն մեր գոյությունը։

Այս իրավիճակում ամենավտանգավորը մեր կողմից քաղաքակրթական տարրական իմաստությունը կորցնելն է, որի պատճառով մենք մեր հզոր թշնամուն նույնիսկ փորձում ենք արհամարհել, իսկ պատմականորեն մեր միակ հույսին ու ապավենին սարքում ենք մեզ թշնամի։

Հենց այդ քաղաքակրթական իմաստությունը կորցնելու պատճառով է, որ մենք չենք կարողանում հասկանալ, որ երկրների կյանքում ամեն ինչ որոշվում է ուժերի ու շահերի բալանսով։

Մի խոսքով, մեր այսօրվա անտանելի վիճակը կանխորոշված էր ոչ թե հասարակ տգիտությամբ, այլ ամենավերին մակարդակի քաղաքակրթական տգիտությամբ։

Եվ այս պայմաններում փորձել այս վիճակի մեղքը գցել ժողովրդի վրա, պարզապես անիմաստություն է, նոնսենս, քանի որ ժողովրդին ճիշտ ու իմաստալից կառավարել է պետք, որը նրա հասկացող մասի հիմնական ու սուրբ ֆունկցիան է, և որն էլ իր ադեկվատ գործունեությամբ երբեմն կարողանում է բարձրանալ ընտրյալների կամ էլիտայի մակարդակի։

Մի բան էլ. ուսյալ ու գիտուն մասսան դեռևս էլիտա չէ, դրա համար գաղափար, նպատակ ու կամք էլ է պետք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3259

Մեկնաբանություններ